ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչպես են ադրբեջանցի դպրոցականներին հայատյացություն սովորեցնում

Ադրբեջանցի դպրոցականներին սովորեցնում են ատել հայերին։ Համացանցում տեսանյութ է տարածվել, որտեղ ադրբեջանական դպրոցներից մեկի բակում երեխաներին շարքով կանգնեցնում և ստիպում են կրկնել հայտնի ադրբեջանական ​​հակահայկական կարգախոսներ։ 

 

Տեսանյութը հրապարակել է ադրբեջանցի իրավապաշտպան Նիջաթ Իմրանը։

 

«Տեսահոլովակը նկարահանվել է Սումգայիթ քաղաքում։  Եվս մեկ տեսանյութ այն մասին, թե ինչպես են երեխաները մեծանում պատերազմի և ատելության ոգով: Ինձ հիշեցնում է Երկրորդ համաշխարհային պատերազմի հիտլերյան երիտասարդությանը»,- տեսանյութի նկարագրության մեջ գրել է Իմրանը։

Քաղաքականություն

Պատահարներ