ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչո՞ւ «Երևան-Գյումրի» գնացքը չի մեկնում դեպի Սպիտակ, Վանաձոր և Ալավերդի․ Լապշին

Ինչո՞ւ «Երևան-Գյումրի» գնացքը չի մեկնում դեպի Սպիտակ, Վանաձոր և Ալավերդի։ Այս մասին տեսաուղերձում ասում է բլոգեր Ալեքսանդր Լապշինը և նշում․ 

 

«Ամբողջ ենթակառուցվածքը կա, ռելսեր կան, կայարաններ կան։ Ի՞նչն է խանգարում նույն գնացքին, որը Երևանից գնում է Գյումրի՝ շարունակելու իր ճանապարհն ավելի հեռու՝ անցնելով Հայաստանի հյուսիսը։ Ինչպես գիտեք, Հայաստանում միջքաղաքային տրանսպորտը սարսափ է, աղետ, կարելի է ասել՝ ընդհանրապես չկա։ Հասարակական տրանսպորտի բացակայության և գործազրկության պատճառով մարդիկ հեռանում են Հայաստանի փոքր քաղաքներից։ Հենց մեր աչքի առաջ երբեմնի մեծ ու զարգացած քաղաքները, ինչպիսիք են Վանաձորն ու Ալավերդին, իրականում մարում են»,-գրել է Լապշինը։

Քաղաքականություն

Պատահարներ