Եղանակի տեսություն. ջերմաստիճանը կնվազի

Հայաստանի Հանրապետության տարածքում այսօր ցերեկը, ինչպես նաև սեպտեմբերի 26-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։ 
Հաղորդագրության համաձայն` քամին կլինի հյուսիսարևմտյան՝ 4-8 մ/վ արագությամբ: 
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 26–ի գիշերը կնվազի ևս 5-7 աստիճանով: 

Երևան քաղաքում այսօր, ինչպես նաև սեպտեմբերի 26-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: 
Մայրաքաղաքում այսօր ցերեկային ժամերին սպասվում է +22...+24, երեկոյան` +16..+18 աստիճան տաքություն։ 

 

Քաղաքականություն

Պատահարներ