Մասնակիցներից մեկը մնացած բոլորին հակառակ առաջարկն է արել. Yerevan.today

Երկու-երեք օր է անցել Հայաստանի և Արցախի նախկին նախագահների և Ամենայն Հայոց կաթողիկոսի հանդիպումից։ Կոնկրետ տեղեկատվություն չի գաղտնազերծում կողմերից և ոչ մեկը։ Բայց տարբեր հարացազրույցների, ինֆորմացիաների, հոդվածների արդյունքում ընդգծվում է հասկանալի պատկեր։  Այս մասին գրում է yerevan.today-ը:

 

Լրատվականը մասնավորապես գրել է.

«Մասնակիցներից մեկը մնացած բոլորին հակառակ առաջարկն է արել։ Առաջարկել է այն համաձայնագիրը, ինչ պատրաստվում է Նիկոլը ստորագրել, ընդունել, սատար կանգնել, օգնել Նիկոլին, հետը լինել։ Մի թեթև հաշվարկ կարելի է անել, թե բոլոր մասնակիցներից ով է միշտ ու բացահայտ կողմ արտահայտվել հողերի հանձնմանը։ Գուցե չի մտածել Տավուշը, Սյունիքը, Ջերմուկը, Վարդենիսը, Երասխը հանձնելու մասին, բայց չի էլ մտածել, որ Արցախը հանձնելուց հետո նրանց հերթն է գալու»,- գրել է լրատվականը։

Քաղաքականություն

Պատահարներ