«Վերին Լարս» անցակետում ռեկորդային հերթեր են գոյացել
ՌԴ-ում մոբիլիզացիայի հայտարարումից հետո Հյուսիսային Օսիայի «Վերին Լարս» սահմանային անցակետով Վրաստան մուտք գործելու համար հերթ է կանգնած մոտ 2300 մեքենա։ Հյուսիսային Օսիայի ՆԳՆ-ն խորհուրդ է տվել չլքել Ռուսաստանը Վերին Լարսով: Նրանք նաև հայտնել են, որ ուժեղացրել են սահմանին հերթապահող Ճանապարհային պարեկային ծառայությունը։
Ռուսաստանից Վերին Լարսով ելքի խցանում է ձևավորվել սեպտեմբերի 21-ին Ռուսաստանում մասնակի մոբիլիզացիայի հայտարարությունից հետո։
Հյուսիսային Օսիայի ներքին գործերի նախարարությունը հայտնել է, որ սեպտեմբերի 20-ին ավտոմեքենաների կուտակումներ չեն նկատվել։
Սեպտեմբերի 23-ին Վրաստան մուտք գործելու համար սահմանը հատելու հերթագրված էր մոտ 2000 մեքենա։ Վերջին մի քանի օրերի ընթացքում կտրուկ թանկացել են նաև Ռուսաստանից թռիչքների ավիատոմսերը, իսկ ռուսական օդանավակայաններում տղամարդկանց կուտակումներ են եղել։