ՏԵՍԱՆՅՈՒԹ. Իժևսկի դպրոցում զոհերի թիվը հասել է 9-ի. զոհերի մեջ կան երեխաներ

 Հրաձգություն է տեղի ունեցել Ուդմուրտիայի մայրաքաղաքի թիվ 88 դպրոցում։ Դեպքի վայր է ժամանել հանրապետության ղեկավար Ալեքսանդր Բրեչալովը, աշխատում են բոլոր հատուկ ծառայություններն ու բժիշկները։  Իժևսկի դպրոցում նախապես հրաձգության զոհ է դարձել 9 մարդ՝ 2 անվտանգության աշխատակից, 2 ուսուցիչ և 5 դպրոցական, հայտնում է ՏԱՍՍ-ը:

 

Ավելի վաղ Ուդմուրտիայի ՆԳՆ մամուլի ծառայությունը հայտնել էր վեց զոհի և 20 վիրավորի մասին։

Գերատեսչությունից հայտնել են նաև, որ կրակող տղամարդու դին հայտնաբերվել է, նա ինքնասպան է եղել։

 

«Ոստիկանները հայտնաբերել են կրակ բացած տղամարդու դին, ըստ տեղեկությունների՝ նա ինքնասպանություն է գործել»,- հայտնել են մամուլի ծառայությունից։

Թիվ 88 դպրոցը գտնվում է Իժևսկի կենտրոնում՝ քաղաքապետարանի շենքից ոչ հեռու։ 

Քաղաքականություն

Պատահարներ