ԱՄՆ պետդեպարտամենտի կոչը` Ադրբեջանին

 ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանի լարվածությանը։ «Մենք կոչ ենք անում Ադրբեջանին՝ զորքերը վերադարձնել ելման դիրքեր։ Մենք աշխատում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև բոլոր չլուծված հարցերը խաղաղ բանակցությունների միջոցով լուծելու ուղղությամբ: Ուժի կիրառումն անընդունելի ճանապարհ է։ Մենք դա հստակ հասկացրել ենք հրապարակայնորեն և ուրախ ենք, որ մեր շարունակական փոխգործակցությունը երկրների հետ օգնեց դադարեցնել ռազմական գործողությունները։ Մենք կշարունակենք մասնակցել և խրախուսել այն աշխատանքին, որն անհրաժեշտ է կայուն խաղաղության հասնելու համար, քանի որ այս հակամարտությունը ռազմական լուծում չունի»:

Խոսելով Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի մասին՝ Փրայսը հավելել է. «Դա որոշելու են երկու երկրները, բայց մենք իսկապես կարծում ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղղակի փոխգործակցության շարունակումը համապատասխանում է ոչ միայն նրանց շահերին, այլև՝ տարածաշրջանի շահերին, նաև՝ դրա սահմաններից դուրս: Մենք առաջարկել ենք մեր օգնությունը՝ երկկողմ, եռակողմ, բազմակողմ հիմունքներով։ Իհարկե, ԵՄ-ն նույնպես կարևոր դեր է խաղում այդ հարցում»։

Քաղաքականություն

Պատահարներ