Բաքուն կոչով դիմել է Երևանին

 Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում կոչ է արել Հայաստանի իշխանություններին «իրական քայլեր ձեռնարկել Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու համար, այլ ոչ թե զբաղվել բանակցային գործընթացի իմիտացիայով»։ Այս մասին հայտնում է ռուսաստանյան «Ռիա Նովոստի» գործակալությունը։  

«Հայաստանը, վերջապես, պետք է դադարեցնի բանակցային գործընթացի իմիտացիան և իրականացնի իրական, կոնստրուկտիվ քայլեր։ Տարածաշրջանում խաղաղությանն այլընտրանք չկա», - հայտարարել է այն երկրի արտաքին գործերի նախարարությունը, որի բանակը երկու շաբաթ առաջ ագրեսիա էր իրականացնում Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ։

Քաղաքականություն

Պատահարներ