Ի՞նչ պատկեր է հանրաքվեի առաջին արդյունքներով. հայտնի է` երբ կարող է քննարկվել նշված մարզերի մուտքը ՌԴ

 Հանրաքվեները Դոնեցկում ու Լուգանսկում և ազատագրված տարածքներում կարելի է կայացած եւ լեգիտիմ համարել, Ղրիմի սենատոր Ցեկովն այս մասին ասել է РИА новости- ին տված հարցազրույցում: 

Հաշվիչ հանձնաժողովները հրապարակել է Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների, Զապորոժիեի և Խերսոնի մարզերի հանրաքվեների առաջին արդյունքները:


Ըստ հրապարակված թվերի` Ռուսաստանում այդ շրջանների բնակիչների ձայները բաշխվել են հետեւյալ կերպ:
- Դոնեցկում Ռուսաստանի կազմ մտնելու օգտին է հանդես եկել ընտրողների 98,63 տոկոսը 
- Լուգանսկում Ռուսաստանի կազմ մտնելու համար ՝ 97,93% 
- Զապորոժյեի մարզում Ռուսաստանի կազմում ընդգրկելու համար` 97,74% 
- Խերսոնի մարզում Ռուսաստանի կազմում ընդգրկելու համար` 96,3% 


 Ռուսաստանի Դաշնության խորհուրդը հոկտեմբերի 4-ին կարող է քննարկել Լուգանսկի ու Դանեցկի, Խերսոնի եւ Զապորոժիեի մարզերի մուտքը Ռուսաստանի կազմ, հանրաքվեների դրական ելքի դեպքում: Այս մասին է հայտարարել ՌԴ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն: 
 

 

Քաղաքականություն

Պատահարներ