ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ի՞նչ վնաս է հասցել «Հյուսիսային հոսք»-ի պայթյունը և ի՞նչ քայլեր են ձեռնարկվել. մանրամասներ

 Շվեդիայի սեյսմիկ կենտրոնը հզոր ստորջրյա պայթյուններ է գրանցել «Հյուսիսային հոսք»-ից գազի արտահոսքի շրջանում։ Նախազգուշացում է տրվել ջրային տրանսպորտի համար՝ նշելով, որ երկրի իշխանությունները հետեւում են, որ «որեւէ նավ դեպքի վայրին շատ մոտ չանցնի»։ Այս մասին հայտնում են միջազգային լրատվականները:

 

Գերմանական Der Tagesspiegel հրատարակությունը հայտարարել է, որ «Հյուսիսային հոսք 2» գազատարում եւ «Հյուսիսային հոսք» գազատարի երկու ճյուղերում ճնշման անկումը տեղի է ունեցել դիվերսիայի հետեւանքով։ Կառավարության գնահատականին ծանոթ Der Tagesspiegel-ի աղբյուրն ասել է, որ Գերմանիայի իշխանությունները չեն կարող «պատկերացնել մի սցենար, որը նպատակաուղղված դիվերսիա չէ», եւ որ «ամեն ինչ խոսում է պատահականության դեմ»։ Ենթադրյալ դիվերսիան կարող էր իրականացվել հատուկ ջոկատայինների օգնությամբ, օրինակ՝ սուզանավով կամ հատուկ պատրաստված ջրասուզակներով։

 

 Դանիայի վարչապետը բոլոր կուսակցական առաջնորդներին կանչել է Բալթիկ ծովում տեղի ունեցած միջադեպի հարցով շտապ հանդիպմա: Սպիտակ տանից, արձագանքելով վթարի մասին տեղեկատվությանը, հայտարարել են, որ պատրաստ են օգնել եվրոպական դաշնակիցներին: 

 

«Հյուսիսային հոսք» ճեղքված խողովակներից կարող է 2 մլրդ դոլարի գազի պղպջակներ դուրս գալ, հաշվարկել է նավթագազային եւ նավթագազաքիմիական ոլորտի վերլուծաբան Սոբկոն:

 

Հիշեցնենք, որ դեպի Եվրոպա ռուսական գլխավոր Հյուսիսային հոսք գազատարը վթարվել է: Երկու ճյուղերն էլ միանգամից երեք տեղից վնասվել է: Եվրոպական երկրների իշխանությունները կասկածում են, որ վթարը դիվերսիոն հարձակման հետևանք է: BBC գործակալությունը հիշեցնում է, որ գազը դարձել է ԵՄ-յան դեմ Կրեմլի էներգետիկ պատերազմի գլխավոր գործիքը։ Վթարը տեղի է ունեցել Ուկրաինայի դեմ ռուսական ագրեսիայի սրման ֆոնին, Եվրոպայում ջեռուցման սեզոնի մեկնարկի նախաշեմին և Բալթիկ ծովի նույն հատվածում Նորվեգիայից Լեհաստան այլընտրանքային ստորջրյա գազատարի բացման նախօրեին:

Քաղաքականություն

Պատահարներ