«Մեր հայրենիքի տանիքը քանդեց Տեր-Պետրոսյանը, պատերը՝ Քոչարյանը, վերջում էլ սա եկավ». անհայտ կորածի մայր

 «Ես հարգանք չունեմ էդ մարդու նկատմամբ, որ անուն-ազգանունով դիմեմ»,- լրագրողների հետ զրույցում ասաց անհայտ կորած զինվոր Արայիկ Բաղդասարյանի մայրը՝ տիկին Գոհարը՝ խոսելով Նիկոլ Փաշինյանի մասին. «Ստելով եկավ, խաբեց ազգին ու նստեց աթոռին. ոչ մի բան էլ չի բացահայտելու, մեկը լինի՝ իրա արարքները բացահայտի»,- նշեց նա: «Մեր տան՝ մեր հայրենիքի տանիքը քանդեց Տեր-Պետրոսյանը, պատերը՝ Քոչարյանը, պատուհանները՝ ընդեղ ո՞վ մնաց... վերջում էլ սա եկավ՝ դռները ջարդեց ու թշնամուն ասեց՝ էստի համեցեք»,- ասաց անհայտ կորածի մայրը: 

Այսօր 44-օրյա պատերազմի երկրորդ տարելիցն է:

Քաղաքականություն

Պատահարներ