ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հորդորել է դաշինքի երկրներին ավելի արագ համալրել զենքի պաշարները

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հորդորել է դաշինքի երկրներին ավելի արագ համալրել զենքի պաշարները: Այս մասին հայտնում է Говорит Москва-ն:
 

Յենս Սթոլթենբերգի խոսքով՝ նման քայլը կօգնի շարունակել աջակցել Ուկրաինային։
 

«Մենք նրան կօգնենք այնքան ժամանակ, քանի դեռ նա մեր օգնության կարիքն ունի»,- ասել է Հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավարը։
 

Այսօր Սթոլթենբերգը անցկացրել է ազգային սպառազինության տնօրենների հանդիպումը, որը նվիրված է եղել Ուկրաինայում տիրող իրավիճակին։

Քաղաքականություն

Պատահարներ