Ոչ մի կողմ իրավունք չունի զենք մատակարարելու ո՛չ Ուկրաինային, ո՛չ Ռուսաստանին․ Իրանի ԱԳՆ

Իրանի չի պաշտպանում Ուկրաինայի հակամարտության կողմերից ոչ մեկին եւ հանդես Է գալիս ինչպես Կիեւին, այնպես Էլ Մոսկվային արտասահմանյան սպառազինությունների մատակարարումների դեմ: Այդ մասին հայտարարել Է Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիյանը Al-Monitor ցանցային հրատարակությանը տված հարցազույցում, որը հրապարակվել Է սեպտեմբերի 26-ին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

 

«Մենք ունենեք Ռուսաստանի հետ համաձայնագիր պաշտպանության ոլորտում համագործակցության շուրջ, սակայն մենք չենք պաշտպանում կողմերից ոչ մեկին, քանի որ դա կհանգեցնի հակամարտության շարունակման: Մենք վճռականորեն հանդես ենք գալիս ցանկացած պատերազմի դեմ, լինի դա Ուկրաինայում, Եմենում թե Պաղեստինում:

Ուստի մենք ջանքեր ենք  գործադրում Ուկրաինայում խաղաղության հաստատման եւ հրադադարի համար»,- ասել Է նախարարը՝ պատասխանելով այն հարցին, թե Իրանը մատակարարում Է արդոյք իր անօդաչուները Ռուսաստանին: «Մենք կարծում ենք, որ ոչ մի կողմ իրավունք չունի զենք մատակարարելու ո՛չ Ուկրաինային, ո՛չ Ռուսաստանին: Մենք պատրաստվում ենք այսուհետեւ եւս աջակցելու քաղաքական երկխոսությանը եւ բանակցությունների միջոցով այդ ճգնաժամի լուծմանը»,- նշել Է Իրանի ԱԳՆ-ի ղեկավարը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Քաղաքականություն

Պատահարներ