ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հզոր ստորջրյա պայթյուններ են գրանցվել Nord Stream 1 և Nord Stream 2 գազատարներից գազի արտահոսքի տարածքում

Հզոր ստորջրյա պայթյուններ են գրանցվել Nord Stream 1 և Nord Stream 2 գազատարներից գազի արտահոսքի տարածքում։ Այս մասին հայտնում է SVT շվեդական պորտալը՝ հղում անելով երկրի սեյսմիկ կենտրոնի տվյալներին։

Գրառման մեջ կա փորձագետի մեկնաբանություն, ով ասում է, որ չի կասկածում, որ խոսքը պայթյունների մասին է։

«Դուք հստակ տեսնում եք, թե ինչպես են ալիքները ցայտում ներքևից դեպի մակերես: Կասկած չկա, որ դա պայթյուն էր: Մենք նույնիսկ Գնոշում կայան ունեինք, որն արձանագրեց այս տվյալները», - ասել է SVT-ի աղբյուրը:

Հաղորդվում է, որ պայթյուններից մեկը եղել է 2,3 մագնիտուդով և գրանցվել է Շվեդիայի հարավում գտնվող 30 չափիչ կայաններում: Երկու ցնցումների կոորդինատները համընկնում են արտահոսքի տեղամասերի կոորդինատներին, իսկ մերձակայքում զորավարժություններ չեն անցկացվել։

Քաղաքականություն

Պատահարներ