18+ ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սարսափելի կադրեր՝ Հիմալայներից. ձնահյուսի հետևանքով մարդիկ են զոհվել, կան վիրավորներ

Սարսափելի կադրեր են հրապարակվել Հիմալայներից, որոնցում երևում է, թե ինչպես է լեռներից իջած ձնահյուսը մի քանի մարդու կյանք խլում: 

 

Ինչպես գրում է Readovka-ն՝ ողբերգությունը տեղի է ունեցել Նեպալում՝ Մանասլու լեռան վրա (բարձրությունը՝ 8156 մետր)՝ լեռներից իջած ձնահյուսի հետևանքով զոհվել է հայտնի 49-ամյա ալպինիստ Հիլարի Նելսոնը և մի քանի այլ մարդիկ, իսկ շատերը ծանր վիրավորվել են։
 

Կադրերում երեւում են ձնահյուսի հետեւանքները եւ Վիկտորյա Բոնյան, ով կարողացել է ֆիքսել միջադեպի ամենասարսափելի պահերը։ Կադրերում երևում է, թե ինչպես են ցած գլորվում մարդկանց մարմինները, ապա՝ նրանց թթվածնի բալոնները:

Քաղաքականություն

Պատահարներ