«Այդպիսի բան չի եղել». Քոչարյանն անդրադարձել է Տեր–Պետրոսյանի հարցազրույցին

Այսօր կայացած ասուլիսում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քորչարյանն ասաց, որ Հայաստանի հանրային հեռուստաընկերության եթերում ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի ներկայացրած փաստաթուղթը Ամենայն հայոց կաթողիկոսի մոտ հանդիպման ժամանակ չի տեսել։ 

 

«Այն թուղթը, որ ինքը հարցազրույցի ժամանակ կարդացել է, մենք չենք տեսել, և այդպիսի բան մեզ չի ներկայացվել։ Ուղղակի ինքը երևի փորձել է այդ բովանդակությունը որպես տեսակետ մեզ ներկայացնել։ Բայց մենք այնտեղ չենք քննարկել երկու հայտարարություններ։ Այդպիսի բան չի եղել»,– ասաց Քոչարյանը։

 

Նրա խոսքով` հանդիպմանը պարզ է դարձել, որ տարաձայնությունները բավական խորն են, և որոշվել է անել հայտարարություն, որը «բաց կպահի դուռը այդ ֆորմատի հետագա աշխատանքների համար»։

 

Հիշեցնենք` ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանը Հանրայինի եթերում հայտնել էր, որ Մայր աթոռում տեղի ունեցած հանդիպմանը գնացել էր նախապես պատրաստած հայտարարության տեքստով, որը հանդիպման մասնակիցները չեն ընդունել։

 

 

Քաղաքականություն

Պատահարներ