«Հյուսիսային հոսք»-ի խողովակաշարերում տեղի ունեցած պայթյունները դիտավորյալ են արվել․ ինչ են հայտնել Եվրամիությունից

Եվրամիությունը (ԵՄ) կաջակցի ցանկացած հետաքննության, որի նպատակն է լիարժեք հստակություն ստանալ այն մասին, թե ինչ է տեղի ունեցել «Հյուսիսային հոսք»-ի գազատար խողովակաշարերում: 

Այդ մասին հայտարարել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը. փոխանցում է ՏԱՍՍ-ը: 

«Բոլոր առկա տեղեկությունները ցույց են տալիս, որ «Հյուսիսային հոսք 1» և «Հյուսիսային հոսք 2» գազամուղների այդ արտահոսքերը կանխամտածված գործողության արդյունք են»,- ասել է Բորելը ԵՄ խորհրդի կայքում հրապարակված հայտարարության մեջ:

 

Հիշեցնենք, որ երեկ հզոր ստորջրյա պայթյուններ են գրանցվել Nord Stream 1 և Nord Stream 2 գազատարներից գազի արտահոսքի տարածքում։

 

Դեպի Եվրոպա գլխավոր ռուսական Հյուսիսային հոսք գազատարը վթարվել է: Երկու ճյուղերն էլ միանգամից երեք տեղից վնասվել է: Եվրոպական երկրների իշխանությունները կասկածում են, որ վթարը դիվերսիոն հարձակման հետևանք է։

Քաղաքականություն