«Լրջորեն վերաբերվեք Պուտինի խոսքերին». Անգելա Մերկել

Գերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելը կոչ է արել լրջորեն վերաբերվել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքերին: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:


Մերկելն իր ելույթի ընթացքում անդրադարձել է արդիական քաղաքական օրակարգին։ Նա հիշեցրել է, որ մի անգամ արդեն խոսել է այն մասին, որ Ռուսաստանի առաջնորդի խոսքերը պետք է լուրջ ընդունել, եւ այժմ նա կրկին ընդգծել է դրա կարեւորությունը:


«Մի խուսափեք Ռուսաստանի նախագահի հայտարարություններին լուրջ վերաբերվելուց։ Ես կարծում եմ, որ դա ոչ թե թուլության նշան է, այլ քաղաքական իմաստության նշան, որն օգնում է պահպանել մանևրի համար նախատեսված տարածքը կամ, որ պակաս կարեւոր չէ, նույնիսկ մշակել նորը», — ասել է Մերկելը:


 

Քաղաքականություն

Պատահարներ