Սա հարձակում է Հայաստանի անկախության, ինքնիշխանության և ժողովրդավարության դեմ. Փաշինյան

Ադրբեջանի նոր հարձակման հետևանքով այսօր Հայաստանի տարածքում երեք հայ զինծառայող է զոհվել: Սա հարձակում է Հայաստանի անկախության, ինքնիշխանության և ժողովրդավարության դեմ։ Այս մասին թվիթերյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: 

 

«Ադրբեջանական ներխուժումը պետք է դատապարտվի և դադարեցվի»,- գրել է նա:

 

Մեկ այլ թվիթով Փաշինյանը անդրադարձել է միջազգային դիտորդներին և ադրբեջանական զորքերի դուրս բերմանը. 

 

«Ադրբեջանական զորքերի դուրսբերումը և միջազգային դիտորդների առաքելության տեղակայումը ադրբեջանական օկուպացիայից տուժած հայկական տարածքներում և սահմանամերձ շրջաններում բացարձակ անհրաժեշտություն է»,- գրել է նա

Քաղաքականություն