Ֆինլանդիան կփակի սահմանը ՌԴ քաղաքացիների համար

 Ֆինլանդիան կփակի սահմանը ռուսաստանցիների համար, գրում է AP-ը։ 

 

«Որոշումը սկզբունքորեն նպատակ ունի ամբողջովին կանխել ռուսական զբոսաշրջությունը դեպի Ֆինլանդիա և տարանցումը Ֆինլանդիայի տարածքով»,-ասել է Ֆինլանդիայի արտգործնախարար Պեկկա Հաավիստոն։ Ընտանեկան այցերի եւ աշխատանքի ու ուսման համար մուտքը կշարունակվի թույլատրվել:

 

Կառավարությունն իր որոշումը հիմնավորել է նրանով, որ ռուսաստանցի զբոսաշրջիկների շարունակական ժամանումը Ֆինլանդիա վտանգում է երկրի միջազգային հարաբերությունները՝ չհստակեցնելով, թե ինչպես եւ ում հետ։

Սեպտեմբերի 1-ից Ֆինլանդիան նվազեցրել է ՌԴ քաղաքացիներին տրվող վիզաների թիվը, այդ թվում՝ զբոսաշրջության նպատակով։

Քաղաքականություն

Պատահարներ