Հայաստանն ունի բավական բարձր տնտեսական ակտիվության ցուցանիշ. Քերոբյան

 Ընթացիկ տարվա առաջին ութ ամիսների տվյալներով Հայաստանն ունի բավական բարձր տնտեսական ակտիվության ցուցանիշ` 13.9 տոկոս, իսկ օգոստոս ամսին եղել է 18.4 տոկոս: Այս մասին կառավարության նիստի ընթացքում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը: 

Նա նշեց, որ ընկերությունները որոշակիորեն ճշգրտում են իրենց պլանները: «Մենք ամեն կերպ փորձում ենք նրանց քաջալերել, որպեսզի չշեղվեն թե՛ ներդրումային , թե’՛ գործառնական պլաններից և կարողանան իրենց ներդրումները կատարել մեր տնտեսության հզորացման գործում»,-ասաց նա: 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հավելեց, որ մենք պետք է ամեն ինչ անենք տնտեսության բնականոն գործունեությունն ապահովվելու համար: 

«Դա կարևոր առաջնահերթություն է մեզ համար: Մինչ հիմա դա հաջողվում է, և ես համոզված եմ, որ այսուհետ ևս կհաջողվի»,-հավելեց նա:

Քաղաքականություն