Պատանի հայ ֆուտբոլիստը ներառվել է մինչև 18 տարեկան ամենատաղանդավոր խաղացողների թվում. The Guardian

Բրիտանական The Guardian հեղինակավոր պարբերականը ներկայացրել է մինչև 18 տարեկան ամենատաղանդավոր ֆուտբոլիստների ցանկը։ 60 ֆուտբոլիստներից կազմված ցանկում տեղ է գտել նաև «Ուրարտուի» երկրորդ թիմի կիսապաշտպան Գառնիկ Մինասյանը։ Նա 2 մրցաշրջանի ընթացքում 24 գոլի ու 31 գոլային փոխանցման հեղինակ է դարձել:

 

«Մինասյանը կատարյալ, էլեգանտ կիսապաշտպան է, որը կարող է կառավարել խաղն իր տեխնիկայի ու խաղը կարդալու ունակության շնորհիվ։ Դաշտը տեսնելու հիանալի կարողությունը, ճիշտ դիրք ընտրելը, երկար փոխանցումներն ու գրոհները եզրափակելը լավագույն որակներից են, որոնք դուք կնկատեք նրա խաղին հետևելիս։ Նրա ծառայություններով հետաքրքրված են Ֆրանսիայում ու Բելգիայում։ Այնպես որ, կիսապաշտպանի տեղափոխությունն արտասահման միայն ժամանակի հարց է»,- գրել է The Guardian-ը։

Քաղաքականություն

Պատահարներ