Քանի տոկոսով են ավելացել ՀՀ պաշտպանությանն ուղղվող ծախսերը. Թունյանը թվեր է ներկայացնում

 ՔՊ-ական պատգամավոր Բաբկեն Թունյանի գրառումը. «Պաշտպանությանն ուղղվող ծախսերը շեշտակի կաճեն. 2023թ. պետական բյուջեի նախագծով նախատեսվում է պաշտպանության, հասարակական կարգի, անվտանգության և դատական գործունեության ոլորտին հատկացնել 708.6 մլրդ դրամ՝ 2021 թվականի 518.6 մլրդ դրամի դիմաց։ 

Հատկացումներն ավելացել են 190 մլրդ դրամով կամ 37%-ով։ Լրացուցիչ ֆինանսավորումը հիմնականում ուղղվելու է ռազմական պաշտպանության ոլորտին, ինչպես նաև հասարակական կարգի և անվտանգության, ազգային անվտանգության, դատական գործունեություն և իրավական պաշտպանության ապահովմանը»

Քաղաքականություն

Պատահարներ