ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պուտինը խոսել է Ռուսաստանում մասնակի մոբիլիզացիայի ընթացքում խնդիրների մասին

Բոլոր մոբիլիզացվածները պետք է անպայման ռազմական պատրաստություն անցնեն: Այս մասին այսօր հայտնել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: 

Նա խոստովանել է, որ մասնակի մոբիլիզացիայի ժամանակ «շատ հարցեր են ծագում»։ ՌԴ նախագահի կարծիքով՝ բոլոր սխալները պետք է ուղղվեն։ 

 

«Զինվորական տարիքից բարձր, քրոնիկ հիվանդություններով տառապող բազմազավակ հայրերը պետք է տուն վերադարձվեն»,- ասել է նա։
 

«Լինում են դեպքեր, երբ երկար տարիների փորձ ունեցող բժիշկներին նշանակում են հրաձիգ։ Դե ինչո՞ւ... Գլխավոր դատախազին խնդրում եմ անհապաղ արձագանքել յուրաքանչյուր ազդանշանի»,- հավելել է նախագահը։

Քաղաքականություն

Պատահարներ