Բայդենը «Հյուսիսային հոսք»-ի պայթյունը անվանել է «կանխամտածված սաբոտաժ»

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը «Հյուսիսային հոսք»-ում տեղի ունեցած միջադեպն անվանել է «կանխամտածված սաբոտաժ»: Այս մասին հայտնում է CNN-ը։

 

Ավելի վաղ ԱՄՆ-ը հրաժարվել էր խոսել «Հյուսիսային հոսք» գազատարների վթարի պատճառների մասին, քանի դեռ պաշտոնական հետաքննություն չի իրականացվել։ Այսպես, Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչը մեկնաբանել է գազի արտահոսքի վայրում տեսած ամերիկյան ռազմաօդային ուժերի ուղղաթիռների մասին հրապարակումները։


«Հյուսիսային հոսք» գազատարի երկու գծերի վրա տեղի ունեցած դիվերսիաներից հետոՌուսաստանը պահանջել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի շտապ նիստ անցկացնել։ 

Քաղաքականություն

Պատահարներ