Եվրահանձնաժողովը խստացրել Է ռուսներին շենգենյան վիզաների տրամադրման կանոնները

Եվրահանձնաժողովը խստացրել Է ռուսաստանցիներին շենգենյան վիզաների տրամադրման կանոնները։ ԵՄ անդամ երկրների համար համապատասխան հրահանգը ներկայացրել է ներքին գործերի հարցերով եվրահանձնակատար Յուհանսոնը։

 

Նրա խոսքով՝ ԵՄ երկրները չպետք է ռուսաստանցիներից վիզայի դիմումներ ընդունեն, եթե նրանք դրանք ներկայացնում են երրորդ երկրներում:

 

Ընդ որում, Շենգենյան վիզայով Եվրամիությունում գտնվելու ժամկետը Ռուսաստանի քաղաքացիների համար այժմ սահմանափակվել է 90 օրով։

 

«Շենգենյան օրենսգրքում հստակ գրված է, որ շենգենյան վիզայի առկայությունը չի երաշխավորում մուտքը ԵՄ», - հայտարարել է նա:

 

Քաղաքականություն