«Հարվածներն այն տարածքներին, որոնք կդառնան ՌԴ մաս, կդիտարկի որպես ագրեսիայի ակտ ՌԴ-ի դեմ». Պեսկով

Մոսկվան ուկրաինական հնարավոր հարվածներն այն տարածքներին, որոնք կդառնան Ռուսաստանի Դաշնության մաս, կդիտարկի որպես ագրեսիայի ակտ Ռուսաստանի դեմ: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Տեղեկատվությունը փոխանցում է interfax.ru-ն։

Լրագրողները նրանից հետաքրքրվել են, թե ինչպես է Ռուսաստանը դիտարկելու Ռուսաստանի Դաշնության կազմի մեջ մտնող նոր տարածքների ուղղությամբ հնարավոր հարվածները. դա կդիտարկվի որպես Ռուսաստանի դեմ ագրեսիա համապատասխան պատասխանո՞վ, թե՞ դա կլինի այլ բան։

«Ոչ, այլ բան չի լինի»,- ասել է Պեսկովը։
 

Քաղաքականություն

Պատահարներ