«Մենք կապահովենք Պուտինի պարտությունը». Լիզ Թրաս

Մեծ Բրիտանիայի վարչապետ Լիզ Թրասը, անդրադառնալով այսօր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից անկացվելիք հատուկ միջոցառմանը՝ կապված Ուկրաինայի չորս շրջանների՝ Ռուսաստանին միանալու որոշման հետ, ասել է, որ Մեծ Բրիտանիան երբեք չի ճանաչի Ռուսաստանի կողմից բռնազավթված տարածքները:

Թրասն ընդգծել է, որ Մեծ Բրիտանիան Ուկրաինայից դուրս կարգավիճակով երբեք չի ընդունելու Դոնեցկին, Լուգանսկին, Խերսոնին և Զապորոժիեին: 

 

«Չի կարելի թույլ տալ Պուտինին միջազգային սահմանների փոփոխության ճանապարհով բռնի ուժի կիրառել: Մենք կապահովենք նրա պարտությունն այս անօրեն պատերազմում», - նշել է Լիզ Թրասը:

Քաղաքականություն

Պատահարներ