Մեր հիմնական նպատակն այն է, որ տարածաշրջանում խաղաղության դարաշրջան բացվի. Փաշինյան

Մեր հիմնական նպատակը եղել և մնում է այն, որ Հայաստանի շուրջ և տարածաշրջանում բացվի խաղաղության դարաշրջան: Այս մասին Հանրայինի եթերում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: 

 

«Մենք այդ խնդիրը ձեւակերպել ենք իրագործելու համար, մենք չենք հայտարարել, որ ահա, ժողովուրդ, այսօրվանից բացվեց  խաղաղության դարաշրջանը: Մենք ասել ենք, որ խնդիր է այդ դարաշրջանը ստեղծելը: Հավատում եմ դրան, թե ոչ, դա առաքելություն է, որը պետք է իրականացնենք: Այդ օրակարգին նվիրվածությունը երբեք չի սասանվել: Այլ բան, որ մենք հասկանում ենք, որ դա միայն մեզնից չի կախված: Մյուս կողմից հասկանում ենք, որ չի կարելի անընդհատ բերել փաստարկ, որ քանի որ միայն մեզնից չի կախված, ուրեմն մենք անելիք չունենք: Մենք պետք է այնպես անենք, որ խաղաղությունը դառնա տարածաշրջանի համար ընդհանուր շահ»,-ասաց նա:

 

Հարցին, թե հավատո՞ւմ է, թե խաղաղության դարաշրջան բացելու օրակարգը կենսունակ է, նա արձագանքեց. «Խաղաղության մասին խոսել դեռ չի նշանակում հայտարարել, որ խաղաղությունը հաստատված է: Ընդ որում, եթե նույննիսկ մեկ ամիս, 6 ամիս կամ 3 տարի չեն կրակել, դա դեռ չի նշանակում, որ խաղաղություն է: Խաղաղությունը շատ լուրջ ինստիտուցիոնալ երեւույթ է:
 

«Խաղաղությունն անհրաժեշտություն է , և մենք պետք է գնանք դրա հետևից»,- ասել է նա:

 

Քաղաքականություն