ՏԵՍԱՆՅՈՒԹ. 36-ամյա տղամարդը գողություն է արել Պարիս Հերունու անվան աստղադիտարանից

Արագածոտնի մարզի Օրգով գյուղում ձերբակալվել ու, մեքենայով հանդերձ, բաժին է տեղափոխվել Բյուրական գյուղի բնակիչ, 36-ամյա մի տղամարդ։ 

 

Տեղեկությունը հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից։

 

«Ժիգուլու» հետևի նստելատեղի տակ թաքցված էին գիշերային լուսավորության սարքեր։ Դրանց կապակցությամբ ձերբակալվածը հայտնել է, որ տեխնիկական աշխատակցի անվան տակ խաբեությամբ մտել է Պարիս Հերունու անվան աստղադիտարանի տարածք ու գողություն արել։ 36-ամյա բյուրականցին ներկայացվել է Արագածոտնի մարզային քննչական վարչություն, որտեղ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Հանգամանքները պարզվում են։ 

 

Մանրամասները` տեսանյութում:

 

Քաղաքականություն