ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Քաբուլի ուսումնական կենտրոններից մեկում քննության ժամանակ պայթյուն է տեղի ունեցել․ կան մեծ թվով զոհեր և վիրավորներ

Աֆղանստանի մայրաքաղաքի ուսումնական կենտրոնում քննությունների ժամանակ պայթյուն է տեղի ունեցել, հայտնում է Al Jazeera-ն՝ հղում անելով կառավարական աղբյուրին։ Քաբուլի ոստիկանության ներկայացուցիչ Խալեդ Զադրանը հեռուստաալիքին հաստատել է պայթյունի փաստը և խոստացել, որ ոստիկանությունը լրացուցիչ տեղեկություն կտրամադրի ավելի ուշ։

 

Հեռուստաալիքի տվյալներով՝ ուսումնական կենտրոնում մահապարտ ահաբեկիչը ահաբեկչություն է իրականացրել, ավելի քան 20 մարդ զոհվել է, ավելի քան 30 մարդ վիրավորվել։

 

Ուսումնական կենտրոնը, որտեղ տեղի է ունեցել պայթյունը, գտնվում է Դաշտի Բարչիի արևմտյան թաղամասում։

 

 

 

Քաղաքականություն

Պատահարներ