«Վաշինգտոնը կշարունակի ճանաչել Ուկրաինան նախկին սահմաններով». Բայդեն

Վաշինգտոնը կշարունակի ճանաչել Ուկրաինան նախկին սահմաններով եւ չի ճանաչի Խերսոնի եւ Զապորոժիեի շրջաններում, ինչպես նաեւ ԴԺՀ-ում եւ ԼԺՀ-ում անցկացված հանրաքվեի արդյունքները: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն այսպես է արձագանքել Ռուսաստանին նոր տարածքների միացման մասին պայմանագրի ստորագրմանը, հայտնում է ՏԱՍՍ-ը։

 

ԱՄՆ-ի նախագահը նաեւ հայտարարել է, որ իր երկիրը կշարունակի միջազգային հանրությանը քարոզել հրաժարվել Ուկրաինայի մի շարք տարածքների՝ Ռուսաստանի կազմի մեջ մտնելու մասին հանրաքվեների արդյունքների ճանաչումից:

 

Հիշեցնենք` Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է պայմանագրեր Ռուսաստանի Դաշնության կազմում Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության, Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության, Խերսոնի եւ Զապորոժիեի մարզերի ընդգրկման մասին:

 

 

Քաղաքականություն

Պատահարներ