Ռուսաստանը վետո է դրել ՄԱԿ-ի ԱԽ-ում հանրաքվեների մասին ԱՄՆ բանաձևի վրա

Ռուսաստանը վետո է դրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ԱՄՆ-ի և Ալբանիայի բանաձևի վրա, որը չի ճանաչում ՌԴ-ին միացած 4 տարածաշրջաններում անցկացված հանրաքվեների արդյունքները, գրում է РИА Новости-ն:
 

ԱՄՆ-ի և Ալբանիայի բանաձևի տեքստում դատապարտվում է Ռուսաստանի կողմից հանրաքվեների կազմակերպումը Ուկրաինայի տարածաշրջաններում ՝ միջազգայնորեն ճանաչված սահմանների շրջանակներում: Ռուսաստանի գործողություններն անվանվել են «անօրինական»։

 

Նշվում է, որ դրանք չեն կարող հիմք լինել չորս շրջանների կարգավիճակի փոփոխության համար։

 

Բանաձևի հեղինակները խորհուրդ են տվել բոլոր երկրներին, միջազգային կազմակերպություններին և մասնագիտացված կառույցներին չճանաչել «Ուկրաինայի Լուգանսկի, Դոնեցկի, Խերսոնի և Զապորոժիեի տարածաշրջանների» կարգավիճակի փոփոխությունները:
 

Բացի այդ, Մոսկվայից պահանջել են անհապաղ դուրս բերել ուժերը Ուկրաինայից։
 

Քաղաքականություն

Պատահարներ