Տալալաևը մեկնաբանել է Հայաստանի հավաքականը գլխավորելու մասին լուրերը

Գրոզնիի «Ախմատի» նախկին գլխավոր մարզիչ Անդրեյ Տալալաևը մեկնաբանել է տեղեկությունը, թե ինքը կարող է զբաղեցնել Հայաստանի հավաքականի պաշտոնը: 

«Ասում են՝ ես կգլխավորեմ Հայաստանի հավաքականը։ Ասում են՝ հավերին կթում են։ Ով է ասում՝ նրան էլ հարցրեք»,- Տալալաևի խոսքը փոխանցում է առաջնության թղթակից Իլյա Նիկուլնիկովը։ 

Սեպտեմբերի 29-ին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարել էր, որ դադարեցնում է համագործակցությունը իսպանացի մասնագետ Խոակին Կապառոսի հետ: 

Հոկտեմբերի 1-ին Metaratings կայքը տեղեկություն է հրապարակել, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան արդեն կապ է հաստատել ռուս մարզիչ Անդրեյ Տալալաևի  հետ և Հայաստանի հավաքականը գլխավորելու առաջարկ արել: Նշվում է, որ  Տալալաևը ժամանակ է խնդրել մտածելու համար։ 

 

Քաղաքականություն

Պատահարներ