Ավտովթար` Սևան-Երևան մայրուղում. մեքենան ջարդուփշուր է եղել

Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սևան-Երևան մայրուղու` քարտեզի հատվածում: Մարտունու բնակիչը` միջին տարիքի տղամարդ, Nissan X-Terra-ով կորցրել է կառավարումն ու հարվածել կամուրջի բետոնի արգելապատնեշին: Մեքենան ամբողջությամբ ջարդուփշուր է եղել, զոհ, բարեբախտաբար, չկա: Մեքենայի մեջ միայն վարորդն է եղել, որի գլուխն էր վնասվել: Տեղում օգնություն ցուցաբերեցին տարածքով անցնող մեքենաների վարորդներն ու ուղեւորները: Գրում է Հրապարակը:

 

Լրագրողի փոխանցմամբ` զանգահարել են  նաև ԱԻՆ-ն ու  շտապօգնությունը: Մոտ 20 րոպե անց ժամանեց ԱԻՆ-ը, իսկ մոտ 40 րոպե հետո`  շտապօգնությունը: Մեզ ասացին, որ նույն պահին վերևում ևս ավտովթար էր եղել:

 

Քաղաքականություն

Պատահարներ