Որքան գումար են կորցրել Ռուսաստանի ամենահարուստ գործարարները տարեսկզբից. Bloomberg

Bloomberg-ը հաշվարկել է, թե տարեսկզբից որքան գումար են կորցրել Ռուսաստանի ամենահարուստ գործարարները։ 

 

Նշվում է, որ Renova Group-ի հիմնադիր Վիկտոր Վեկսելբերգը կորցրել է 11,2 միլիարդ դոլար, Severstal-ի տնօրենների խորհրդի նախագահ Ալեքսանդր Մորդաշով՝ 9,78 միլիարդ դոլար,  «Նովատեկ»-ի բաժնետեր Գենադի Տիմչենկո՝ 9,66 միլիարդ դոլար, NLMK-ի տնօրենների խորհրդի նախագահ Վլադիմիր Լիսինը՝ 9,12 մլրդ դոլար, իսկ Evraz-ի բաժնետեր Ռոման Աբրամովիչը կորցրել է 8,26 մլրդ դոլար:
 

Հաղորդվում է, որ այնուամենայնիվ, ինչ-որ մեկը բավականին մեծացրել է իր կապիտալը։ Օրինակ՝ «ՖոսԱգրո»-ի տնօրենների խորհրդի նախկին անդամ Անդրեյ Գուրյովն իր կարողությունն ավելացրել է 1,58 միլիարդ դոլարով։

Քաղաքականություն

Պատահարներ