Տեսաքարտերի աշխարհի խոշորագույն արտադրող Nvidia-ն վերջնականապես լքում է Ռուսաստանը

Տեսաքարտերի աշխարհի խոշորագույն արտադրող Nvidia-ն մտադիր է մինչև հոկտեմբերի վերջ փակել իր գրասենյակը Ռուսաստանում, հայտնում է Forbes-ը։ 

 

«Աշխատակիցների արդյունավետ աշխատանքն ապահովելու անհնարինության պատճառով» որոշում է կայացվել վերջնականապես լքել Ռուսաստանի Դաշնությունը։ 2022 թվականի մարտի 4-ից Nvidia-ն դադարեցրել է վաճառքը երկրում։ Ընկերությունում մնացել է 240 մարդ։

 

Նրանց առաջարկել են տեղափոխվել այլ երկրներ, դրա համար նույնիսկ չարտերային թռիչքներ են կազմակերպել։ Նրանք, ովքեր չեն ցանկանում հեռանալ, կարող են հրաժարվել կողմերի համաձայնությամբ։ Nvidia-ն նման աշխատակիցներին խոստացել է վճարել արձակման վարձը։

Քաղաքականություն

Պատահարներ