Tesla-ի բաժնետոմսերի գներն ընկել են Իլոն Մասկի կողմից Ղրիմը ռուսական ճանաչելուց հետո

Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկին պատկանող Tesla ընկերության բաժնետոմսերի գները նվազել են մինչև 9 տոկոսով՝ թվիթերյան իր էջում ռուս - ուկրաինական հակամարտությանն անդրադառնալուց հետո:

 

Ըստ այդմ, Մասկը թվիթերյան իր էջում առաջարկել է  Ռուսաստանի կազմ անցած շրջաններում նոր հանրաքվեներ անցկացնել ՄԱԿ-ի հսկողության ներքո, ճանաչել Ղրիմը ռուսական, «ինչպես եղել է 1783 թվականից (մինչև Խրուշչովի սխալը)», ապահովել Ղրիմի ջրամատակարարումը: 

 

Բացի դա, Մասկն առաջարկել է, որ ️Ուկրաինան դառնալ չեզոք երկիր:

Քաղաքականություն

Պատահարներ