Ցանկացած վայրագության մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն. Պետդեպի խոսնակ

ԱՄՆ-ն խորապես անհանգստացած է ադրբեջանցի զինվորների կողմից անզեն հայ գերիներին մահապատժի ենթարկելու մասին վերջին հաղորդագրություններով: Այս մասին հայտնում է Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայզը:
 

«Միացյալ Նահանգները խորապես անհանգստացած է ադրբեջանցի զինվորների կողմից անզեն հայ գերիներին մահապատժի ենթարկելու մասին վերջին հաղորդագրություններով: Մենք կոչ ենք անում լիարժեք և անաչառ հետաքննություն իրականացնել: Ցանկացած վայրագության մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն»,- նշվում է հաղորդագրությունում:

Քաղաքականություն

Պատահարներ