«Ահա այդ քարտեզը». Նաիրա Զոհրաբյան

ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը լուսանկար է տարածել՝ գրելով հետևյալը. «Ըստ «Հայկական ժամանակի» հավաստի աղբյուրի՝ Ադրբեջանը սահմանազատման ու սահմանագծման գործընթացը պատկերացնում է իր մոտ եղած 1919-20 թվականների քարտեզով։
Ահա այդ քարտեզը. այդ քարտեզով Սյունիքն ու Վայոց Ձորն ամբողջությամբ, Գեղարքունիքն էլ մասնակի՝ համարվում են Ադրբեջանի տարածք»։

 

Հիշեցնենք՝ «Հայկական ժամանակը» հղում անելով իր հավաստի աղբյուրի գրել էր, եթե գնանք գույքագրման ճանապարհով, կարող ենք ասել, որ Ադրբեջանը Հայաստանից ունի 5 հիմնական պահանջ: 


Ըստ լրատվականի՝ դրանք հետևյալն են.

 

«1. ԼՂ պաշտպանության բանակի լուծարում
2. ԼՂ ճանաչում Ադրբեջանի կազմում՝ առանց որևէ ինքնավար կարգավիճակի: Այսինքն՝ 0 կարգավիճակով:

3. Միջանցք Հայաստանի տարածքով
4. Սահմանագծման և սահմանազատման գործընթաց 1919, 1920 թվականի քարտեզներով (առայժմ հայտնի չէ, թե կոնկրետ ո՞ր քարտեզների մասին է խոսքը)
5. Անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրի պարզաբանում, հնարավոր է հետագայում Հայաստանին պատերազմական հանցագործությունների մեջ մեղադրելու միտումով»։ 

 

Քաղաքականություն