Իսրայելի ՊՆ-ն քննարկել է Ադրբեջանի հետ ռազմական համագործակցության զարգացումը

Իսրայելի պաշտպանության նախարար Բենի Գանցը հոկտեմբերի 3-ին բանակցություններ է վարել Բաքվում։ Ինչպես հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները, նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ընթացքում «կարծիքներ են փոխանակվել երկու երկրների միջև երկարամյա ռազմատեխնիկական համագործակցության և այդ ոլորտում հեռանկարների շուրջ»: Իսրայելի ՊՆ ղեկավարը նաև բանակցություններ է վարել իր ադրբեջանցի գործընկեր Զաքիր Հասանովի հետ: Ինչպես հաղորդել է Ադրբեջանի ՊՆ-ն, Հասանովը հանդիպման ընթացքում նշել է երկկողմ գործընկերության բարձր մակարդակ մասին, որը, ըստ նրա, «ծանրակշիռ դեր է խաղում ոչ միայն Ադրբեջանի և Իսրայելի զարգացման, այլև ամբողջ տարածաշրջանում անվտանգության ապահովման գործում»: 

 

Գանցն իր հերթին ընդգծել է երկկողմ ռազմական համագործակցության հետագա զարգացման կարևորությունը: Նշվում է, որ կողմերը քննարկել են Ադրբեջանի և Իսրայելի միջև ռազմական, ռազմատեխնիկական ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարները, ռազմական մասնագետների մակարդակով աշխատանքային հանդիպումների կազմակերպումը և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

 

 


 

Քաղաքականություն