Լեհաստանը Գերմանիայից 1.3 տրիլիոն դոլար փոխհատուցում է պահանջել Երկրորդ համաշխարհայինի ժամանակ կրած վնասի համար

Լեհաստանի արտգործնախարար Զբիգնև Ռաուն պաշտոնական գրություն է ստորագրել՝ պահանջելով Գերմանիայից վճարել 1,3 տրիլիոն դոլար Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Լեհաստանին պատճառված վնասի համար։
 

Նշվում է, որ Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բուրբոքը հայտարարել է, որ Բեռլինը ոչ մի դեպքում Լեհաստանին նոր փոխհատուցում չի վճարի Երկրորդ համաշխարհային պատերազմի համար։

 

«Գերմանիան դրա համար կրում է իր պատմական պատասխանատվությունը՝ առանց որևէ «եթե»-ի և «բայց»-ի… Միևնույն ժամանակ, փոխհատուցումների հարցը փակված է դաշնային կառավարության տեսանկյունից»,- ասել է Աննալենա Բուրբոքը՝ կոչ անելով Լեհաստանին նայել «ընդհանուր ապագա»:
 

Նշվում է, որ1953 թվականին Լեհաստանը հրաժարվեց փոխհատուցումներից, և Գերմանիայի իշխանությունները մինչ օրս հարգում են այս որոշումը։ Միևնույն ժամանակ, 1991 թվականին Բեռլինը 1,3 միլիարդ եվրո վճարեց Վարշավային՝ որպես բարիդրացիության համաձայնագրի մաս:

Քաղաքականություն

Պատահարներ