5-6 բալ ուժգնությամբ երկրաշարժ՝ Սյունիքում, 3-4 բալ Վայոց ձորի, Արարատի մարզերում․ մանրամասներ

Սյունիքի, Վայոց ձորի, Արարատի, Կոտայքի մարզերում, Երևանում գիշերը տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ չկան։ Այս մասին Auroranews-ի հետ զրույցում նշեց ԱԻՆ մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։ 

 

«Այս պահին դրությամբ ԱԻՆ-ը ավերածությունների մասին ահազանգ չի ստացել», - նշեց նա։ 

 

Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք, որ գիշերը ժամը 04:21-ին երկրաշարժ է զգացվել Սյունիքի մարզում՝ 5-6 բալ, Վայոց ձորի, Արարատի մարզերում՝ 3-4 բալ, Կոտայքի մարզում, Երևանում և Արցախի Հանրապետության Ստեփանակերտ քաղաքում՝ 3 բալ ուժգնությամբ։

Քաղաքականություն

Պատահարներ