Հաագայում Ադրբեջանի դեսպանին կանչել են ԱԳՆ․ հայտնի է, թե ինչ են ասել

Նիդեռլանդների հայկական կազմակերպությունների ֆեդերացիայի փոխանցմամբ՝ հոկտեմբերի 5-ին խորհրդարանական քննարկման ժամանակ վարչապետ Մարկ Ռյուտեն, պատասխանելով Ադրբեջանի վերջին ագրեսիայի և դրա ընթացքում իրականացված ռազմական հանցագործությունների վերաբերյալ պատգամավորների հարցերին, հայտարարել է. Նիդեռլանդները պաշտպանում է ԵՄ մոտեցումը և ընդգծել, որ ԵՄ բարձր ներկայացուցիչը դատապարտել է տեղի ունեցածը։ Նիդերլանդների վարչապետը հավելել է, որ Հաագայում Ադրբեջանի դեսպանին կանչել են ԱԳՆ, որտեղ նրան ներկայացրել են Նիդեռլանդների տեսակետը և խնդրել Բաքվին փոխանցել Նիդեռլանդների խնդրանքը՝ համաձայնել անկախ քննությանը։ 

 

Նշեցնք, որ քննությունը կլինի նացիստական երկրի՝ Ադրբեջանի զինվորների կողմից իրականացված ռազմական հանցագործությունների վերաբերյալ։ 

Քաղաքականություն

Պատահարներ