ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բեռնատարի պայթյունից մի քանի րոպե առաջ իրավապահ մարմինները զննել են մեքենան․ նոր մանրամասներ

Համացանցում հայտնվել են  կադրեր, որտեղ Ղրիմի կամրջի վրա պայթած բեռնատարը հատում է ճանապարհային ոստիկանության կետը։

 

Աշխատակիցները զննել են մեքենայի կցասայլը, սակայն կասկածելի ոչինչ չեն նկատել։ Հաղորդվում է, որ մի քանի րոպե անց, ըստ տեսախցիկների, բեռնատարը պայթել է կամրջի վրա։

 

Թելեգրամյան Mash ալիքը հրապարակում է նաև բեռնատարի վարորդի լուսանկարը։ 

 

Սա Կրասնոդարից Բորիս Յուսուբովն է, ում անունով գրանցված  կարմիր բեռնատարը։ Հարազատների խոսքով՝ նա մեքենան վաճառել է, սակայն նոր սեփականատերն այն իր անունով չի վերագրանցել։

Բեռնատարի վարորդը, ըստ իրեն ստուգած ճանապարհային ոստիկանների, հանգիստ է եղել, կասկած չի հարուցել և ցույց է տվել բոլոր փաստաթղթերը։ 

 

 

Հիշեցնենք, որ այսօր  Ազգային հակաահաբեկչական կոմիտեն հայտնել էր, որ վաղ առավոտյան Ղրիմի կամրջի վրա բեռնատար է պայթել, ինչի հետևանքով գնացքի վառելիքի յոթ բաքերում հրդեհ է բռնկվել։ Կամուրջի երկու ավտոմոբիլային բացվածքների մասնակի փլուզում է տեղի ունեցել։ 

 

Կամուրջի ցամաքային հատվածի կամարը վնասված չէ։ Մարզային իշխանությունների նախնական տեղեկություններով՝ միջադեպի հետևանքով զոհեր և վիրավորներ չկան։

 

Քաղաքականություն

Պատահարներ