Գերմանիան Ուկրաինային կտրամադրի IRIS-T ՀՕՊ համակարգեր

Գերմանիան Ուկրաինային կտրամադրի IRIS-T հակաօդային պաշտպանության համակարգեր։

Այս մասին հայտարարել է Գերմանիայի պաշտպանության նախարար Քրիստինա Լամբրեխտը, փոխանցում է CNN-ը։ 

 

«ՀՕՊ-ն այն ոլորտներից է, որտեղ անհրաժեշտ է շտապ գործել»,- մեկնաբանել է Գերմանիայի պաշտպանության գերատեսչության ղեկավարը։

Գերմանիան պատրաստ է նաև Կիև տեղափոխել Հունաստանից և Սլովակիայից ընդհանուր առմամբ 100 տանկ։

Նախարարը հայտարարել է նաև զրահապատ հետևակային բրիգադի ստեղծման մասին, որը «անհրաժեշտության դեպքում կարող է արագ տեղակայվել Լիտվայում»։

Քաղաքականություն

Պատահարներ