ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գիշերը ռուսական կողմը հրթիռակոծել է Զապորոժիե քաղաքը․ կան զոհեր ու վիրավորներ

Ուկրաինական Զապորոժիե քաղաքի վրա գիշերը ռուսական հրթիռային հարձակում է տեղի ունեցել։ Տեղի լատվամիջոցների փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Զապորոժիեի քաղաքային խորհրդի քարտուղար Անատոլի Կուրտևը։

 

Զապորոժիեի վրա գիշերային հրթիռային հարձակման հետևանքով վնասվել են քաղաքի մասնավոր հատվածի բազմաբնակարան շենքերն ու փողոցները։ Ավերվել է 5 առանձնատուն, մոտ 40-ը՝ վնասվել։ 

Կուրտևը նաև տեղի բնակչությանն է կոչ արել միանալ կամավորական աշխատանքներին, որովհետև քաղաքային գերատեսչությունների ուժերը շատ չեն։
Միևնույն ժամանակ, նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է, որ կա 12 զոհ և 49 վիրավոր։

Քաղաքականություն

Պատահարներ