ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ուկրաինայի հրետակոծության հետևանքները. զոհվել է 14, վիրավորվել՝ ավելի քան 90 մարդ

Հոկտեմբերի 10-ին՝ ժամը 21:00-ի դրությամբ, հրթիռային հարվածների հետևանքով Ուկրաինայի 1307 բնակավայր հոսանքազրկված է, հայտնում է երկրի արտակարգ իրավիճակների պետական ​​ծառայությունը, գրում է УНИАН-ը: 

 

Հաղորդվում է, որ զոհվել է 14, վիրավորվել՝ 97 մարդ։

 

Հիշեցնենք, որ այսօր հրետակոծության են ենթարկվել Ուկրաինայի քաղաքները, այդ թվում՝ Կիևը, Դնեպրը, Լվովը, Օդեսան։ 

 

ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ հարձակումն իրականացվել է «Ուկրաինայի ռազմական հրամանատարության, կապի և էներգետիկ համակարգերի օբյեկտների վրա»։ Միայն Ուկրաինայի մայրաքաղաքում հրետակոծության հետևանքով զոհվել է առնվազն 5 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 20-ը, հայտնել են տեղական իշխանությունները: 

 

Կիևի մետրոն դադարեցրել է աշխատանքը և օգտագործվել որպես ռմբապաստարան։

Քաղաքականություն

Պատահարներ