Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը նամակ է հղել Բայրամովին` հայ ռազմագերիների սպանությունների գործով

 Եվրոպայի խորհուրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը նամակ է հղել Ադրբեջանի արտգործնախարար Ջեյխուն Բայրամովին՝ պահանջելով «հստակ և մանրամասն» տեղեկատվություն տրամադրել Ադրբեջանի իշխանությունների կողմից ձեռնարկված միջոցառումների մասին Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ և 3-րդ հոդվածների հնարավոր խախտումների վերաբերյալ՝ կապված հայ ռազմագերիների արտադատական սպանությունների տեսագրության փաստի հետ:

 

«Նկատի ունեցեք, որ Եվրոպայի խորհուրդը Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով նախատեսված մանդատի շրջանակներում հետևողական է լինելու այս հարցում՝ կազմակերպության չափանիշներին լիովին հետևելու համար»,-նամակում ընդգծել է Բուրիչը:

Քաղաքականություն

Պատահարներ