«Սեպտեմբերի բախումները Հայաստանի հետ դադարել են ՌԴ-ի միջնորդությամբ». Ալիև

 Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Ռուսաստանի միջնորդությամբ են այս տարվա սեպտեմբերին դադարեցվել բախումները Հայաստանի հետ սահմանին։ Նրա խոսքով՝ «ոմանք Ռուսաստանի արժանիքները վերագրում են այլ երկրների, սակայն դա բացարձակապես անհիմն է։ Ռուսական կողմի միջնորդական գործունեության արդյունքում են բախումները դադարել»։

 

«Հայաստանը չի ապահովում Ադրբեջանի հիմնական մասից դեպի Նախիջևան անխոչընդոտ մուտքը, ինչը նրա օրինական պարտավորությունն է, և դեռ դուրս չի բերել հայկական զինված ուժերը ադրբեջանական տարածքից։ Մենք դեռ համբերություն ենք ցուցաբերում, բայց դա նույնպես անսահմանափակ չէ։ Եթե ​​2020 թվականի նոյեմբերի եռակողմ հայտարարության այս երկու կարևոր կետերը չկատարվեն, մենք այլ ելք չենք ունենա, քան համարժեք գործել»,- հավելել է Ալիևը։

Քաղաքականություն

Պատահարներ